|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Եդինայա Ռոսիա»-ից Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաևն առաջարկել է արգելել պաշտոնյաներին՝ ամանորյա տոներին արտասահման մեկնել՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար. հայտնում է РИА Новости-ն։
Խորհրդարանականի կարծիքով՝ ճիշտ կլինի, եթե պաշտոնյաները արձակուրդներին հանգստանան Ռուսաստանում. այսպիսով՝ հնարավոր կլինի հասկանալ յուրաքանչյուր կոնկրետ տարածաշրջանի զբոսաշրջության ոլորտում առկա ցավոտ կետերը և արդեն աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ։
Խամզաևն ասել է, որ քաղաքացիների համար հանգիստը պետք է լինի ավելի էժան, հարմարավետ և հաճելի։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությանն աջակցել են բազմաթիվ պատգամավորներ, որոնք պատրաստվում են Նոր տարվա արձակուրդներն անցկացնել երկրում:
Պատգամավորը հավելել է, որ ինքը պատրաստվում է հանգստանալ իր տարածաշրջանում՝ Դաղստանում, այդպես կկարողանա «արձագանքել հասարակության կարիքներին»: Նաև՝ պատգամավորը խոստացել է պաշտոնատար անձանց շրջանում քարոզել երկրում հանգստի գաղափարը։