կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 12:34
Արցախ

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է խաղատներ բացել օկուպացված Արցախում

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է խաղատներ բացել օկուպացված Արցախում

Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է խաղատներ բացել այն տարածքներում, որոնք Բաքվի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականին Արցախի դեմ սկսված պատերազմի ժամանակ։ Ադրբեջանցի ժողովրդի ընտրյալն իր հայտարարությունն արել է դեկտեմբերի 20-ին «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի քննարկման համար կազմակերպված հանդիպման ժամանակ։

«Առաջարկում եմ օրինականացնել խաղատները. Ռուսաստանում, օրինակ, դա թույլատրված է երկրի որոշակի հատվածներում։ Նույնը կարող ենք անել Ադրբեջանում»,- ասել է Հասանգուլիևը։

Նա նշել է, որ շատերը նախընտրում են մոլի խաղեր խաղալ արտերկրում: Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանում խաղատների օրինականացումը ավելի շատ օտարերկրյա զբոսաշրջիկների կգրավի։ Հասանգուլիևն առաջարկել է նաև խաղահրապարակ կառուցել Կասպից ծովի Նարգին կղզում։

Հարկ է նշել, որ Հասանգուլիևը բազմիցս հանդես է եկել Ադրբեջանում խաղային բիզնեսը թույլատրելու առաջարկներով։