|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է սեռական հարաբերություններ ունենալ Ռուսաստանում կամ Չինաստանում աշխատելիս, քանի որ գեղեցիկ կանայք կարող են իրականում հատուկ ծառայությունների աշխատակիցներ լինել. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Ըստ Daily Mail-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակցուհիները կարող են հարաբերություն ունենալ բրիտանացի չինովնիկների հետ, իսկ այնուհետ շանտաժի միջոցով նրանցից տեղեկություն կորզել:
Բրիտանիայի ՊՆ-ում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը: