Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխող կուսակցությունը քարոզարշավ չի արել, ձև է արել, որ քարոզարշավ է անում, փոխարենը այս ընթացքում օգտագործել է պետական բոլոր ռեսուրսները ժողովրդի ձայնն իրենով անելու համար. ՀՅԴ համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր, Երևանի ավագանու ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ իշխանությունները տարբեր ձևերով փորձում են ազդել իրենց հանձնաժողովի անդամների վրա: «Դա իշխանությունների մեթոդն է, մեզ միայն մնում է ընտրատեղամասերում պահել ձեր քվեն»,- ասաց Վարդանյանը և հավելեց, որ որքան էլ դժվար լինի, իրենք չպետք է ընկճվեն, որովհետև ճնշումը դաշնակցականի համար չէ:
Նա կոչ արեց համակիրներին, հատկապես` հանձնաժողովի անդամներին զգոն լինել, չվախենալ. «Մի վախեցեք ոչնչից, իմացեք, որ ցանկացած պահի Դաշնակցությունը ձեզ հետ է: Ես վստահ եմ, որ մեր հասարակությունը հասկանում է` ով ով է, և Դաշնակցությունը բոլորի համար անակնկալ շատ ձայն է հավաքելու: Գերագույն մարմնի անունից հորդորում, խնդրում և պահանջու’մ ենք` այս մի գործն արեք դաշնակցականի թասիբով Հաջողութուն բոլորիս և հաղթանակ»: