Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված` Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցի քննարկումը: Համաձայնության եկան, որ առաջարկը հետաձգեն երկու ամսով` լրամշակման նպատակով:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երկու առաջարկ ուներ կողմերին` կառավարությանը և պատգամավորներին: «Սա այն եզակի դեպքերից է, որ սկզբունքի հետ բոլորս համաձայն ենք: Երկու առաջարկ ունեմ: Առաջին տարբերակ` շարունակում եք աշխատել խմբակցության հետ, բերում եք նախագիծն այն տեսքին, որ դուք ունեք և լիարժեք եք համարում: Եթե ձգձգվելու է` մենք կարող ենք ընդունել այս դրույթով: Երկրորդ տարբերակ` հեղինակները շարունակեն ձեզ հետ աշխատել, որոշ ժամանակ քննարկեք ու ընդունեք, եթե կարճ է լինելու այդ ժամանակը: Չեմ կարծում` մեկ-երկու ամսվա տարբերությունը ողբերգություն է լինելու»,- ասաց նա:
Մելքումյանը նշեց, որ համաձայն են Վարդանյանի երկրորդ առաջարկի հետ: «Օրենքի նախագիծը մինչև 2 ամիս հետաձգել, եթե խմբակցության պատգամավորներն աշխատեն ձեզ հետ»,- ասաց նա:
Փոխնախարարը հավանություն տվեց առաջարկին, մինչդեռ հարցով հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանը նշեց, որ թեև ինքը համաձայն է միասին աշխատել, բայց մտավախություն ունի: «Հաշվի առնելով հարգարժան կառավարության գործելաոճը՝ խորապես կասկածում եմ, որ այս նախագիծը շուտ է կյանքի կոչվելու։ Եթե բոլորս ընդունում ենք, որ նման վերաբերմունք պետք է դրսևորել մահացած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, ապա եկեք հիմա այս առաջարկն ընդունենք, այլ ոչ թե կախման մեջ դնենք այն ապագա փոփոխություններից»,- նշեց պատգամավորը։
Միքայել Մելքումյանն էլ առաջարկեց մեկ ամիս հետո հանձնաժողովում քննարկել համատեղ աշխատանքի արդյունքները և երկու ամսից հետո այն ներկայացնել` քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար։