կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 15:31
Հասարակություն

«Թույլ չենք տա կեղտոտ ձեռքերով կեղտոտել մեր լեզուն, մեր կրոնը, պատմությունը». Գերասիմ Վարդանյանը մտավորականներին կոչ արեց միանալ իրենց

«Թույլ չենք տա կեղտոտ ձեռքերով կեղտոտել մեր լեզուն, մեր կրոնը, պատմությունը». Գերասիմ Վարդանյանը մտավորականներին կոչ արեց միանալ իրենց

«Հարգելի´ ուսանողներ, հարգելի՛ երիտասարդներ, արդեն որերորդ օրն է՝ մենք գալիս ենք այստեղ՝ կոչով ձեզ դիմելու, ձեզ խնդրելու, որ միանաք ազգային արժեքների պաշտպանության՝ մեր պայքարին», - ըստ Yerkir.am-ի՝ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենքի մոտ ցուցարարներին միանալու կոչով հանդես եկավ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երթի մասնակից, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

Նա հայտարարեց նաև, որ այսօր իրենց շարքերում կանգնած են արժեհամակարգ թելադրող բազմաթիվ դասախոսներ, և կրկին կոչ արեց միանալ իրենց պայքարին. «Միացե՛ք ձեր դասախոսներին: Միացե՛ք նրանց արդարացի պայքարին: Միացե՛ք ձեր սերնդակից ուսանողներին: Միացե՛ք մեր լեզվի, մեր պատմության, եկեղեցու համար մղվող պայքարին»:

Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ այսօր որոշ ապազգային երևույթներ ձեռք են բարձրացրել մեր ազգային արժեքների վրա: «Մենք կա՛մ պետք է բռնենք այդ ձեռքը, կա՛մ պետք է կտրենք այն: Մենք թույլ չենք տա, որ կեղտոտ ձեռքերով կեղտոտեն մեր լեզուն, կեղտոտեն մեր կրոնը, կեղտոտեն մեր պատմությունը: Մենք դա թույլ չենք տա»,- հայտարարեց նա:

Վարդանյանը դիմեց նաև մտավորականներին, երգիչներին, դերասաններին՝ որքա՞ն են լռելու: 

Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: