կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-27 10:59
Առանց Կատեգորիա

Երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել, քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ․ Արսեն Արշակյան

 Երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել, քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ․ Արսեն Արշակյան

«Ճակատագրի բերումով այս պահին գտնվում եմ սփյուռքում, երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել, քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ՃՈ նախկին պետ, գնդապետ Արսեն Արշակյանը, ապա՝ մանրամասնել․ «Գիտե՞ք ինչու, որովհետև ես խրամատում չեմ, ես քանդված Ստեփանակերտում չեմ և ես Երևանիս փողոցներում չեմ տեսնում սև ժապավեններ, չեմ տեսնում սգավոր Մայրեր, ընկեր կորցրած տղաներ։ Թասիբովը դուք եք , որ այդ ամենը ամեն օր տեսնելով և անմիջապես մասնակիցը լինելով, շարունակում եք պայքարել։Դուք ոչ միայն ավելի թասիբով եք, այլ նաև հզոր եք։

Իսկ Սփյուռքը ինչ-որ անում է՝ պարտավոր է անել, այո, բոլորս պարտք ենք և պարտավոր ենք մեր Հայաստանի և Արցախի համար անել ամեն ինչ, մեր արածը ընդամենը ֆինանսական է ։ Իսկ կյանքից թանկ բան չկա։ Մեր երիտասարդները տալիս են իրենց կյանքը, այդքան փող սփյուռքը չի կարող ուղարկել, որ զոհվածի կյանքը հետ գնի։

Ձեր Թասիբին մեռնեմ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած Հայ»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր տեսաուղերձում ասել էր, թե այսօր մեր երկրում պետք է թասիբը եռար. Սփյուռքում այդ թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում: