|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր ԱԺ եռօրյայում կազմակերպվելու է ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանին ընտրելու փակ, գաղտնի քվեարկությունը: Այդ կապակցությամբ բոլոր խմբակցությունները քննարկում են հրավիրել` որոշելու համար իրենց դիրքորոշումը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն արդեն ունի իր դիրքորոշումը, որի մասին կհայտարարի խմբակցության ղեկավարը:
«Դեռ 4 խմբակցություններով չենք հավաքվել, կարծում եմ` քվեարկությունից առաջ կհավաքվենք: Եթե հնարավոր լինի ձևավորել միասնական տեսակետ, կլինի միասական տեսակետ, եթե չի լինի, յուրաքանչյուրը կքվեարկի` նախապես հայտարարված իր դիրքորոշման համաձայն: Գոնե մեզ համար հստակ է մեր խմբակցության անելիքը: Քվեակությունից առաջ խմբակցության ղեկավարը մեր դիրքորոշումը կհայտարարի, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել»,- ասաց Աղվան Վարդանյանը: