|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ` այսուհետ խորհրդարանի կայքում կդրվեն նիստերին ներկա եւ նիստերից բացակայող պատգամավորների անունները: Այսօր Աբրահամյանն այդ մասին տեղեկացրել է Ազգային ժողովում, երբ քվեարկությունից առաջ որոշ պատգամավորներ փորձել են լքել դահլիճը: Նա նշել է, որ ընտրողները պետք է իմանան բացակայողների անունները, որ հետագայում նրանց չընտրեն:
Իսկ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշել է, որ բացակայող պատգամավորները կզրկվեն աշխատավարձերից:
Parliamentmonitoring.am-ի համաձայն` ամենաշատ բացակայող պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է, նրան հաջորդում են Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Գուրգեն Արսենյանը եւ Դավիթ Հարությունյանը: