Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեկ ինձ համար զվարճալի շոու էր եւ, ճիշտ է, Րաֆֆիի ելույթի մեջ ջուրը շատ էր, բայց Սերժ Սարգսյանի ելույթը... Բացակա հայացքով, անգիր արած տեքստով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Ըստ նրա` ոստիկանությունը հրահանգ էր ստացել ժողովրդի հետ փափուկ լինել, չկրակել: Ըստ Հախվերդյանի` մենք «հումանիստ ոստիկանապետ» ունեինք` երեկվա դրությամբ:
«Ժողովուրդը ոչ թե Րաֆֆիի կողմն է, այլ դեմ է այս իշխանություններին, եւ ես էլ Րաֆֆիի կողքին եմ կանգնել, քանի որ դեմ էի Սերժ Սարգսյանին: Ընտրություններին չէի գնացել, քանի որ գիտեի, թե ով է ընտրվելու»,- ասաց Հախվերդյանը:
Նրա կարծիքով` բողոքի ցույցերը շարունակվելու են, քանի որ ժողովուրդն այլեւս չի կարող համբերել: Հախվերդյանը հավաստիացնում է, որ հիմա մարդիկ ավելի շատ փախչում են ոչ թե սովից, այլ «ֆաշիստական ռեժիմից»: Հախվերդյանը ստեղծված իրավիճակից ելք չի տեսնում, դա իր համար հանելուկ է:
«Երեկ մոմավառություն եղավ, Րաֆֆին Ծիծեռնակաբերդ գնաց, ինչը, իմ կարծիքով, պետք չէր: Եթե Րաֆֆին հիասթափեցնի ժողովրդին, ապա ուրիշ լավ տղերք էլ կան, օրինակ` Ժիրայր Սեֆիլյանը»,- ասաց նա` հավելելով, որ ինքը չի հիասթափվել Րաֆֆիից, քանի որ վերջինս ազնիվ է. «Նա մի մարդ է, որը գործարքի մեջ չի մտել նախկին իշխանությունների հետ, ինչն արել է Սերժ Սարգսյանը: Հիմա էլ Սարգսյանը կոռուպցիայի դեմ է պայքարում, այսինքն` ինքն իր դեմ»: