|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Սերժ Սարգսյանը երեկ ամանորյա տոների առթիվ հանդիպել է գործարարների հետ: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այդ հանդիպմանը ներկա չի եղել «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը՝ Ձվերի Խաչիկը:
Ինչպես փոխանցում են թերթի նախագահականի աղբյուրները, նրա անունն անգամ ընդգրկված չի եղել հրավիրվածների ցուցակում: Փաստորեն, Ձվերի Խաչiկը persona non grada է ոչ միայն լրագրողների, այլև նախագահական նստավայրի համար. գրում է թերթը:
Այնուհետեւ թերթը հիշեցնում է, որ սա այն անձնավորությունն է, որը վիրավորել էր «Ժողովուրդ»-ի թղթակցին, և որի դեմ «Ժողովուրդ»-ը դատական հայց է ներկայացրել:
Ի դեպ, Ձվերի Խաչիկի համար սա վերջին հնարավորությունն է՝ լրագրողից հրապարակավ ներողություն խնդրելու: