Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ն միաձայն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:
Նշենք, որ պարբերաբար քվեարկության հետ կապված խնդիրներ են առաջանում. որոշ պատգամավորներ քվեարկում են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սիստեմատիկ կերպով ՀՀԿ խմբակցության կենտրոնի յարուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ են քվեարկում»: Նա հորդորեց պահպանել ԱԺ կանոնակարգը և կոչ արեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` չեղյալ հայտարարել բացակա պատգամավորների քվեարկությունը: «էս էլ հո Մալաթիայի շուկան չի»,- նշեց պատգամավորը:
Արա Բաբլոյանը պատասխանեց, որ այսուհետ մշտապես ուշադիր կլինեն: «Շնորհակալ եմ, որ մեզ հնարավորություն տվեցիք, որ այսուհետ ավելի ուշադիր լինենք»,- ասաց նա: