Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռևս 2012թ. դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենք էր ընդունվել, որը, պարզվում է՝ լուրջ խնդիրներ է առաջացրել փոքր և միջին բիզնեսի համար: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ օրենքի ընդունման ժամանակ կողմ քվեարկած 70 պատգամավորի առնվազն մի մասը տեղյակ չի եղել, թե ինչ «փորձանք» կարող է դառնալ այդ օրինագիծը: Թերթի հարցին, թե ինչու փոքր և միջին բիզնեսին հարվածող օրինագիծ ընդունեցիք, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) պատասխանել է. «Ե՞րբ է ընդունվել, ընդունվե՞լ է արդեն: Հա, ուզում եմ հիշեմ, դրա համար չեմ կարողանում հիմա պատասխանել... Որովհետև ընդեղ բաներ կար, որ խթանում էր, ինչ-որ բաներ կար, որ խանգարում էր»:
Նույն խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ևս զարմացել է, որ իրենք այդ օրենքին կողմ են քվեարկել.
-Պարոն Սեդրակյան, 2012թ. օրենք է ընդունվել «Շրջանառության հարկի մասին», որը լուրջ խոչընդոտ է միջին և փոքր բիզնեսների համար:
-Ես չեմ կարծում, որ տենց օրենք դուրս գա:
-Բայց արդեն ընդունվել է:
-Ընդունվե՞լ է: Եթե տենց բան կա, ինձ թվում է՝ մենք պատգամավորներով եթե քվեարկել ենք, ես չգիտեմ՝ ես քվեարկել եմ, թե ոչ, կաշխատենք վերանայել: Որովհետև դա վնասելու ենք... Ես չգիտեմ՝ ոնց կարելի է տենց օրենք ընդունել... մենք միշտ խոսել ենք, որ պետք է զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, երբ որ տենց օրենք ենք ընդունում, դա հակասում է մեր մտածելակերպն ու օրենք ընդունելը: Դրա համար կմիանամ այն մարդկանց, նաև նախաձեռնություն կարելի է վերցնել մեզ վրա, որ շտկվի, թյուրիմացություն կարող է լինել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ում: