Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն արձագանքել է Չինաստանի կողմից Հոնկոնգում ազգային անվտանգության մասին նոր օրենքի ընդունմանը. այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, պաշտոնյայի խոսքով, Ավստրալիան պատրաստ է ապաստան տրամադրել Հոնկոնգի բնակիչներին։
Մինչև այս Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայում ապրելու և աշխատելու հնարավորություն էր առաջարկել այն հոնկոնգցիներին, ովքեր ունեն բրիտանական միջազգային անձնագիր ստանալու իրավունք։ Հաշվարկների համաձայն՝ այդ հնարավորությունից կարող է օգտվել շուրջ 3 մլն մարդ։ Չինաստանն արձագանքել է Բրիտանիայի այս հայտարարությանը՝ ասելով, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի հոնկոնգցիներին քաղաքացիություն շնորհելու ծրագիրն արգելափակելու համար։
Հիշեցնենք՝ Անվտանգության օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին՝ Հոնկոնգի՝ Չինաստանի իրավասության տակ անցնելու 23-ամյակի օրը։ Հոնկոնգում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել կենտրոնական իշխանությունների ընդունած օրենքի դեմ։
Պեկինի ընդունած նոր օրենքի նպատակն է պայքարել այն գործողությունների դեմ, որոնք սպառնում են Հոնկոնգում ազգային անվտանգությանը։ Նման սպառալիքներից են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության խարխլումը, ինչպես նաև դավադրությունն օտարերկրյա ուժերի հետ։