Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Գերմանացի լրագրող Լինդսի Սնելը ձայնագրություն է տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում, որում Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է, թե իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են: Մասնավորապես՝ տղամարդը, որը, ըստ ամենայնի, խոսում է Սիրիայի գյուղաբնակի բարբառով, ասում է.
«Մենք թուրքերի հետ պետք է ժամանեինք Հայաստանի սահմանին մոտ գտնվող թուրքական բազա: Բայց մեզ հետ թուրքեր չկան, միայն Ադրբեջանի բանակ է, իսկ նրանք բոլորը շիա են: Շիաների հետ պայքարի դուրս գալն անընդունելի է թե՛ մեզ համար, թե՛ մեր կրոնի համար: Մենք չենք կանգնի շիաների կողքին, քանի որ նրանք մեր թշնամիներն են ավելի շատ, քան հրեաներն ու քրիստոնյաները»:
Հավելենք նաեւ, որ այս տեղեկությունների ֆոնին Հայաստանում եւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին` չայցելել ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլեւ հայ-ադրբեջանական սահման, խուսափել Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներով մինչեւ Վրաստանի սահման ճանապարհորդելուց: