Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես տեղեկություն չունեմ, թե որտեղ են ճաշել ադրբեջանցի պատգամավորները․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե, ի վերջո, որտեղ են ճաշել Եվրանեսթի շրջանակներում Հայաստան ժամանակ ադրբեջանցի պատգամավորները, որովհետև հայտնի դարձավ, որ մեկ-երկու ռեստորան հրաժարվել են սպասարկել նրանց:
Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է տուգանվեն այն ռեստորաններին, որոնք հրաժարվել են սպասարկել ադրբեջանցի խորհրդարանականներին, Քերոբյանը պատասխանեց. «Կարծիք չեմ հայտնի, որովհետև այդ տեղեկությունը նոր եմ լսում՝ առաջին անգամ, մինչև չստուգեմ, չհասկանամ, թե ինչ նրբություններ կան, չեմ կարող ասել: Եվ չեմ կարծում, որ տուգանվեն»: