Փոխարժեքներ
26 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.55 |
EUR | ⚊ | € 412.16 |
RUB | ⚊ | ₽ 4.5666 |
GBP | ⚊ | £ 496.94 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև խոսակցություններից, որոնց մեծ մասում վարորդներին հրահանգում են քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում չվարել ավտոբուսը։
«Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»,–ասվում է տարածված ձայնագրություններից մեկում։
Երևանի Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ միատեղված են բոլոր ձայնագրությունները։
«Այս ձայնագրությունը ապացուցում է Ավինյանական նվաստ պահվածքը քաղաքացիների հանդեպ։ Ձայնագրության մեջ ոմն սանձարձակ իրեն թույլ է տվել լկտի արտահայտություն երեխաների հանդեպ։ Պետք է պատասխան տան նման հրահանգ տվողները»,–գրել է Արշակ Սարգսյանը։