|
Փոխարժեքներ
01 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Պենտագոնի 2027 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը միջոցներ չի նախատեսում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերստը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Պենտագոնը շուտով կսկսի օգտագործել Ուկրաինային տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը, որն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից։
«Այդ միջոցները հատկացվել են բոլորովին վերջերս։ Որքանով ինձ հայտնի է, մենք այդ գումարները ստացել ենք մարտին։ Ժամանակ է պահանջվում, որպեսզի փողերը հասնեն նախարարություն։ Բայց դրանք շատ շուտով կգործարկվեն»,- ասել է Հերստը։