կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-18 10:33
Հասարակություն

Մեկ շնչի հաշվով արտադրված կաթի ծավալներով մրցում ենք ԱՄՆ-ի հետ

Մեկ շնչի հաշվով արտադրված կաթի ծավալներով մրցում ենք ԱՄՆ-ի հետ

Հայաստանում տնտեսությանը վերաբերող պաշտոնական վիճակագրությունը ոչնչով չի տարբերվում ընտրություններում Սերժ Սարգսյանի «հավաքած» ձայների պաշտոնական հաշվարկից. գրում է «Հայկական ժամանակը»:

 

Խոսքը դրանց արժանահավատության մասին է: Այն, որ Սերժ Սարգսյանը հաղթել է նախագահական ընտրություններում, նույնքան ճիշտ է, որքան այն, որ ՀՀ-ում 7.2 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Ըստ «Հայկական ժամանակի»՝ այս թեման արդիական դարձավ երեկ, երբ ՀՀ գյուղատնտեսռթյան նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որով բացատրում է, թե ինչու է Հայաստանում առաջացել պանրի դիֆիցիտ: Ըստ նախարարության՝ պանիրը վերջացել է, քանի որ դրա հումքի՝ կաթի արտադրությունը խիստ սեզոնայնություն ունի: Այսինքն, քանի որ ձմռանը մեր կովերը կաթ քիչ են տվել, ուստի պանիրն էլ քիչ է արտադրվել:

 

Նախարարությունը երևի ծանոթ չէ ՀՀ պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի, մեր սիրելի կովերը այս ձմռան ամիսներին, անցած տարվա ձմռան համեմատ կտրուկ մեծացրել են կաթի ծավալները: Ու ընդհանրապես, դատելով մեր պաշտոնական վիճակագիրների տվյալներից, նշում է թերթը, Հայաստանում պանրի դիֆիցիտ առաջանալ ուղղակի չի կարող այն պարզ պատճառով, որ մեկ շնչի հաշվով արտադրված կաթի ծավալներով մրցում ենք ԱՄՆ-ի հետ: Սա չափազանցություն չէ ամենևին:

 

Ահա այսպիսի խիստ «արժանահավատ» վիճակագրությունն է արձանագրում, որ Հայաստանում 7.2 տոկոս տնտեսական աճ է եղել, իսկ իրականում 1.9 տոկոս անկում է եղել: Իսկ ԿԸՀ-ն էլ ահա այսպիսի թվաբանությամբ է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը հաղթել է նախագահական ընտրություններում, եզրափակում է «ՀԺ»-ն: