Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի Կոնգրեսին կից գործող հետազոտական ծառայությունը հրապարակել է ամենաշատ զենք արտահանող երկրների մասին տարեկան ամենամյա զեկույցը, համաձայն որի 2014թ. տվյալների համաձայն, այս ոլորտի առաջատարն է ԱՄՆ-ը: Նշված ժամանակահատվածում այդ երկիրը զենքի վաճառքից ստացել է 36.2 մլրդ դոլար, որը 10 միլիարդով ավելի է 2013 թվականին ցուցանիշից:
Ի դեպ, ԱՄՆ-ն վերահսկում է զենքի համաշխարհային շուկայի ուղիղ կեսը:
Զենքի արտահանման ծավալներով 2-րդ տեղում Ռուսաստանն է, որը 2014թ. զենքի վաճառքից ստացել է 10.2 մլրդ դոլար: ռուսաստանի եկամուտը 2013-ի համեմատ նվազել է:
3-րդ հորիզոնականում Շվեդիան (5.5 մլրդ դոլար) է, 4-րդ-ում`Ֆրանսիան (4.4 մլրդ դոլար) և 5-րդ հորիզոնականում` Չինաստանը (2.2 մլրդ դոլար):