|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վերջերս կնքված գործարքը խուճապ է առաջացրել եվրոպացիների շրջանում։
«Ես նույնպես զարմացա, բայց Եվրոպան նույնպես այս տարի Ռուսաստանից շատ մեծ քանակությամբ հեղուկացված բնական գազ է գնել, շատ ավելին, քան երբևէ կբերի դիզելային վառելիքի վերաբերյալ այս գործարքը։ Եվրոպան նույնպես սուրբ չէ»,- Bloomberg-ը մեջբերել է Pauw & De Wit հոլանդական ծրագրին Ռյուտեի տված հարցազրույցից մի հատված։