Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անընդունելի են միակողմանի քայլերը կիպրական շելֆի բնական պաշարների արդյունահանման ուղղությամբ: Նա այդ հայտարարությունն արել է Ստամբուլում պաշտոնական այցով գտնվող`ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Կողմերից ոչ մեկն իրավունք չունի սեփականացնելու այդ պաշարները: Ընդհանրապես` ընդերքի մշակումը եւ այնտեղ որոնումները գործոն են, որ կարող են կարգավորել գոյություն ունեցող հիմնախնդիրները: Դա արդյունք կտա, եթե երկու կողմն էլ համատեղ գործեն»,- ասել է նա` հավելելով, որ այդ պաշարները սպառողներին հասցնելն այլ թեմա է, հիմա հարկավոր է ապահովել կղզու երկու համայնքների համագործակցությունը:
Դավութօղլուն նաեւ ընդգծել է ՄԱԿ-ի մակարդակով այդ ոլորտում համագործակցության մեխանիզմի մշակման կարեւորությունը:
Ինչ վերաբերում է կիպրական հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին` նա հիշեցրել է, որ խնդիրն արդիական է արդեն 40 տարի, եւ Թուրքիան մշտապես ճանապարհներ է փնտրել հարցի լուծման համար: «Սակայն, ցավոք, բանակցությունները դեռեւս չեն սկսվել»,- ասել է նա: