Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիպրական մամուլը թիրախավորել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) և նորովի ներկայանալ փորձող Թուրքիային: Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական ընդդիմադիր Haber.sol.org լրատվակայքին հղմամբ՝ Կիպրոսի «Աշխատավորների առաջադեմ կուսակցությանը» (AKEL) պատկանող Dialogos թերթը գրել է. «Նոր Թուրքիան թույլտվությո՞ւն է խնդրել: Ի՞նչ պատահեց: Մի՞թե Թուրքիան Սիրիայի համար Մոսկվայից թույլտվություն է խնդրել…
Լուրերն ասում են, որ երեք շաբաթ առաջ զինուժի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն այցելել էր Մոսկվա և թույլտվություն ստացել, որպեսզի թուրքական ռազմական ինքնաթիռները կարողանան թռչել Սիրիայի օդային տարածքում: Ռուսաստանը բավարարել է Թուրքիայի խնդրանքը, բայց՝ որոշակի պայմանների դիմաց: Դրանցից մեկն էլ այն է, որ Թուրքիան պետք է ռմբակոծի միայն այն տարածքները, որոնք գտնվում են «Իսլամական պետության» (ԻՊ-IŞİD) վերահսկողության տակ:
Եվ, ասում են` Թուրքիան ընդունել է այդ պայմանները: Այսինքն` ի՞նչ է ստացվում, Թուրքիան չի՞ կարող անել այն, ինչ ցանկանում է: Այսինքն` չի՞ կարող իր ցանկացած պահին ներխուժել ցանկացած տարածք, ինչպես որոշները հավատացնում են մեզ այստեղ՝ Կիպրոսում: Դե լավ էր, մի բան էլ ավելի իմացանք …»: