Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ի ուշ երեկոյան ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանում ելույթում հաստատել է Կիպրոսը երկու պետությունների մասնատելու ուղու մասին. հայտնում է Daily Sabah թերթը:
Թուրքիայի նախագահն ասել է. «Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը շարունակում են իրենց գործողությունների դրական ծրագիրը ... Բայց Կրան-Մոնտանայի բանակցություններից դուրս եկած հունական կողմը (2017-ին) ցույց է տալիս, որ լուծում չի ցանկանում: Հունական կողմը ձևացնում է, որ հավանում է կղզում դաշնության ծրագիրը... Այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում ևս 50 տարի ապրել առանց ճիշտ որոշման: Թուրքիան վճռականորեն պաշտպանում է թուրքական Կիպրոսի նախագահ (Էրսին) Թաթարի կողմից առաջարկված լուծումը, որը նախատեսում է կղզում «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» բանաձևը»:
Էրդողանը երկօրյա այցով Կիպրոսում է՝ 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարելիցի կապակցությամբ: Հյուսիսային Կիպրոսը պաշտոնապես ճանաչվում է միայն Թուրքիայի կողմից, որի զորքերը գտնվում են այդ տարածքում: Էրդողանի և թուրք քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնության առաջարկը՝ Կիպրոսը երկու պետությունների բաժանելը, կտրականապես չի համընկնում Եվրամիության, Կիպրոսի ու Հունաստանի տեսակետներին և Թուրքիայի ԵՄ անդամակցության հիմնական խոչընդոտներից է: