Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական այցով Կիպրոսում գտնվող Սերժ Սարգսյանն այդ երկրի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասի հետ ստորագրել է համատեղ հռչակագիր՝ Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Կիպրոսի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Նրանք քննարկել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները բոլոր ուղղություններով եւ նախանշել այն հնարավոր քայլերն ու միջոցառումները, որոնց արդյունավետ իրականացումը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների էլ ավելի խորացման համար։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Բացի Համատեղ հռչակագրից, երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է նաեւ «Համաձայնագիր ՀՀ եւ Կիպրոսի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին», «Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. համար ՀՀ կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ տուրիզմի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի իրականացման նպատակով Համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ» եւ «Աշխատանքային ծրագիր ՀՀ կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին»:
Կիպրոսի նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դեմետրիս Խրիստոֆիասը այնուհետեւ հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: