|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կիպրական հիմնախնդրի լուծումը վաղուց է հասունացել, եւ Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների առաջնորդները պետք է արագ քայլեր ձեռնարկեն կարգավորման հասնելու համար. այսօր Ժնեում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, կիպրական համայնքների առաջնորդներ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ Դերվիշ Էրօղլուի հանդիպման կապակցությամբ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
«Ավելի քան 7 տարի է անցել այն պահից, երբ Կիպրոսը անդամակցեց Եվրամիությանը, իսկ հիմնախնդրի համընդհանուր լուծում դեռ չկա: Փոխհամաձայնությունը հիմք կդառնա երկրի վերամիավորման համար եւ վերջ կդնի Եվրոպայի հնագույն հակամարտություններից մեկին»,- ասվում է Բարոզուի հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել կողմերին` բեկում մտցնել բանակցություններում եւ հավելել, որ նրանք կարող են ակնկալել Եվահանձնաժողովի վճռական աջակցությունը: