|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կիպրական Cyprus Airways ավիաընկերության ծառայողներն այսօր ցույց են կազմակերպել երկրի նախագահի նստավայրի առջեւ: Նրանք նախ հավաքվել են ավիաընկերության գրասենյակի մոտ, ապա երթով հասել նախագահի նստավայր` իշխանություններից պահանջելով թույլ չտալ, որ ազգային ավիափոխադրողը սնանկանա:
Ոստիկանության ուժեղացված ջուկատները հազիվ են պահում մարդկանց: Դեպի նախագահական տանող բոլոր ճանապարհները փակ են. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ցուցարարները դիմում են ընդունել` ուղղված Կիպրոսի նախագահին, որում խնդրում են անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի ավիաընկերությունը շարունակի գործել:
Այսօր Կիպրոսի կառավարությունը քննարկելու է ֆինանսական մեծ խնդիրներ ունեցող ավիաընկերության փրկության բոլոր հնարավոր տարբերակները: Ֆինանսների նախարարը համարում է, որ նույնիսկ աշխատակիցների մեծ մասի կրճատումը եւ ավիապարկի նվազեցումը չի փրկի սնանկացումից: Սակայն կառավարությունը չի կարող ֆինանսապես օգնել ավիաընկերությանը Եվրահանձնաժողովի դիրքորոշման պատճառով, որը դեմ է ԵՄ օրենքները խախտող դոտացիաներին:
Փորձագետների կարծիքով` միակ փրկությունը հեռանկարային գնորդների հետ պայմանագիր կնքելն է: