կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-31 16:21
Քաղաքական

Անհեթեթություն է. Շարմազանովը` ԱԺ մեծամասնության` վարչապետին բոյկոտելու մասին

Անհեթեթություն է. Շարմազանովը` ԱԺ մեծամասնության` վարչապետին բոյկոտելու մասին

Անունները, որ գրված են, այդ մարդիկ գործուղման են եղել`ե'ւ Աշոտյանը, ե'ւ Բաբլոյանը, ե'ւ Վահրամ Բաղդասարյանը, Կորյուն Նահապետյանը դահլիճում է եղել, միայն Խոսրով Հարությունյանն է հինգ րոպե ուշացումով եկել. Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին`ինչո՞ւ երեկ սկսված` 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ն բոյկոտեց վարչապետի եւ կառավարության ներկայացրած ծրագիրը, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Մամուլում այսօր հրապարակվել էին այն պատգամավորների անունները, ովքեր չէին մասնակցում բյուջեի նախագծի քննարկումներին:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ գնահատականները, թե ՀՀԿ-ն բոյկոտում է վարչապետին, իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա` այսօրվա քննարկումներին էլ մեծ մասամբ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են մասնակցում: «Այս պահին 11-12 պատգամավոր է մասնակցում, որոնցից 8-ը` ՀՀԿ-ական, սա՞ է բոյկոտը»,- հարցրեց Շարմազանովը` հավելելով. «Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչն է, նախագահի, մեր թիմի կողմից նշանակված վարչապետն է, մենք մի թիմ ենք ներկայացնում: Բոլոր փորձերը`ստվեր գցել եւ փորձել ինչ-որ բաներ տեսնել կառավարության եւ ԱԺ մեծամասնության միջեւ, անթույլատրելի են»:

Շարմազանովը հայտնեց, որ ԱԺ նախագահը գործուղման մեջ է, ինքը` որպես ԱԺ փոխնախագահ, տեղումէ, խմբակցության ղեկավարը գործուղման մեջ է, քարտուղարը տեղում է, հանձնաժողովների նախագահները տեղում են: «Սա մեր բյուջեն է, մեր կառավարության եւ մեր վարչապետի բյուջեն է, ՀՀԿ-ն էլ սատարում է այս բյուջեին»,- ասաց նա: