Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի առևտրի նախարարությունը տարիներ առաջ որոշել է ստեղծել հատուկ լոգո, որը կփակցվի թուրքական ապրանքների վրա՝ խորհրդանշելով դրանց՝ տեղական արտադրության լինելը։
«Yerli Üretim-Տեղական արտադրանք» տարբերանշանը զարմանալի զուգադիպությամբ նման է 2018 թ. մայիսի 8-ից 2021 թ. հունիսի 20-ը Հայաստանում իշխած «խաղաղասեր» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշանին, կուսակցություն, որի 3-ամյա կառավարման ժամանակ կորցրել ենք Արցախի 75 տոկոստ, թուրքին է հանձնվել 187 գյուղ և քաղաք, 107 դպրոց և 17 մանկապարտեզ, 161 վանք ու եկեղեցի, 591 խաչքար, 39 սրբաբայր, բերդ, ամրոց, 4000 մշակութային կոթող, 12 թանգարան։
Վերջին 3 տարվա իրադարձությունները համադրելով՝ կարելի է ասել, որ Թուրքիայի հայաստանյան Yerli Üretim է նաև վերոնշյալ աղետաբեր կուսակցությունը։