կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 13:43
Քաղաքական

Տիգրան Ուրիխանյանը` ԱԺ նիստը բոյկոտելու մասին

Տիգրան Ուրիխանյանը` ԱԺ նիստը բոյկոտելու մասին
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ԱԺ նիստը:
Yerkir.am-ը ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանից փորձեց ճշտել, թե ինչ նպատակով բոյկոտեցին նիստը և դրանով ինչի են հասնելու: «Մեր բոլոր գործողությունների վերաբերյալ դուք, ինչպես միշտ, հավուր պատշաճի կտեղեկանաք»,- նշեց նա:
Իսկ մեր այն հարցին, թե Դավիթ Քոչարյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալն ինքը ինչի՞ հետ է կապում, Ուրիխանյանը պատասխանեց. «Լավ կլինի Դավիթ Քոչարյանին հարցնեք, թե ինչու որոշեց ԲՀԿ-ից դուրս գալ: Գոյություն ունի առաջին աղբյուր: Ես ունեմ կարծիք այդ մասին,  բայց ոչ պարտավոր եմ, ոչ էլ ցանկություն ունեմ այդ մասին իմ դիրքորոշումը հայտնել»: