|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Գերմանական Հանովերի ղեկավարությունը հետաքննություն է սկսել երեկ տոնավաճառ ներխուժած` FEMEN շարժման ակտիվիստների դեմ: Քրեական գործ է հարուցված Գերմանիայի քրեական օրենսգրքի 103 հոդվածով (պաշտոնյա անձանց և օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչների անարգում):
Միաժամանակ նշվում է, որ գործը կարող է կարճվել, եթե տուժող կողմը դեմ չլինի. հայտնում է Лента.ру-ն: Ո'չ Անգելա Մերկելը, ո'չ Վլադիմիր Պուտինը ֆեմենուհիների հնարավոր պատժի մասին չեն ցանկացել խոսել:
Հիշեցնենք, որ երեկ FEMEN շարժման ակտիվիստներն ակցիա են անցկացրել Հանովերի արդյունաբերական տոնավաճառում այն ժամանակ, երբ այնտեղ են գտնվել Գերմանիայի առաջնորդ Անգելա Մերկելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն պահին, երբ երկու երկրների առաջնորդները կանգնած են եղել Volkswagen ընկերության ցուցանակի մոտ, մի քանի ֆեմենուհիներ ներխուժել են, մերկացել մինչև գոտկատեղը և սկսել անպարկեշտություններ բղավել: Նույն արտահայտությունները գրված են եղել նրանց մարմիններին: