|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Oragir.News-ը գրում է․
«Oragir.News-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ` լիազորությունների չարաշահման հոդվածով։ Մեզ հայտնի դարձավ, որ նրան անգամ կարող են կալանավորել։
Գործը հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից։ ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ որևէ հարցով մեկնաբանություն չեն տալիս, և հարցերի պատասխաններ ստանալու համար անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել։
ԲԴԽ մամլո խոսնակ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն»։