Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ձորագետավան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Է. Եգանյանը, առանց թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու, մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում «հոգեկան եւ վարքային խանգարումներ` ալկոհոլի կախվածություն համախտանիշ» ախտորոշմամբ հաշվառված իր եղբորը` Է. Եգանյանին, 2010 թ. սեպտեմբերի 1-ին աշխատանքի է ընդունել դպրոցում` որպես քաղպաշտպանության շտաբի պետ, նախազորակոչային պատրաստության ուսուցիչ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով: