Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Շիրակի մարզի ԱԱԾ վարչությունում ավարտվել է պոլիկլինիկայի գործադիր տնօրենի կողմից կաշառք ստանալու, գումարներ յուրացնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որր 2010 թ. սեպտեմբերի 29-ին «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Տ. Փանոսյանը նույն պոլիկլինիկայի բուժքույր Զ. Վարդանյանին աշխատանքից չազատելու, մաշկավեներաբանական կաբինետում որպես բուժքույր ընդունելու եւ հետագայում աշխատավարձը բարձրացնելու համար 2009 թ. հուլիսի վերջին պահանջել եւ 2009 թ. օգոստոսի 10-ին իր աշխատասենյակում ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ` 2008-2010 թթ. ընթացքում Տ. Փանոսյանը կատարել է մի շարք հափշտակություններ: Մասնավորապես` հրահանգել է պոլիկլինիկայի պահպանման եւ ջեռուցման համար յուրաքանչյուր ամիս գումարներ հավաքագրել: Արդյունքում` ստացել է, ընդհանուր առմամբ, 1 920 000 դրամ գումար, որից 604 350 դրամն է միայն ծախսվել բարեկարգման աշխատանքների վրա, մնացած գումարը նա յուրացրել է:
Տ. Փանոսյանը նաեւ ստացել է 1,5 մլն-ից ավելի գումար` յուրացնելով իր կողմից աշխատանքի ընդունված, սակայն չհաճախող աշխատակիցների աշխատավարձերը:
Բացի այդ` նրա հանձնարարությամբ եւ պարտադրմամբ կազմել են անաշխատունակության կեղծ թերթիկներ, արդյունքում` 1 302 444 դրամ գումարի չափով սոցիալական վճար չի վճարվել պետական բյուջե:
2011թ. մարտի 22-ին Տ. Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: