|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ռուսական էստրադայի վառ ներկայացուցիչ Վիտասի դեմ քրեական գործ է հարուցվել. հայտնում է Лента.ру-ն:
Երգչի փաստաբանը Интерфакс-ի հետ զրույցում ասել է, որ ինքն ուղղակի վրդովված է այն բանից, որ հարցաքննությունից 15 րոպե անց քրեական գործ են հարուցում և նոր միայն տեղեկացնում մեղադրյալին այդ մասին:
Իրավապահ մարմինների տվյալների համաձայն` մայիսի 10-ին Վիտասը Մոսկվայի հյուսիսարևելյան հատվածում իր Infiniti-ով վրաերթի է ենթարկել մի հեծանվորդ աղջկա, այնուհետեւ դուրս եկել մեքենայից, կռիվ սարքել և թափահարել Մակարովի ատրճանակը: Պրոդյուսեր Սերգեյ Պուդովկինը պնդում է, որ մեքենան վարել է երգչի վարորդը: