կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-03 20:27
Աշխարհ

Դատարանի շենքում զոհվել է 53 մարդ

Դատարանի շենքում զոհվել է 53 մարդ
Առնվազն 53 մարդ զոհվել է Աֆղանստանում ամբողջ օրն ընթացող փոխհրաձգության հետևանքով, որը սկսվել է դատարանի շենքի վրա հարձակումից հետո Աֆղանստանի Ֆարախ ավանում:

Այս մասին հաղորդում է տեղի վարչակազմը:

  Ըստ հաղորդված տեղեկությունների` մարտերը սկսվել են այն բանից հետո, երբ մահապարտները, աֆղանցի զինվորների տեսքով քողարկված, գրոհել են դատարանի շենքը, փորձելով ազատել այնտեղ գտնվող տասից ավելի թալիբների, հաղորդում է «Associated Press»-ը:

Զոհվածների թվում 34 քաղաքացիական անձինք են, 10 անվտանգության աշխատակիցներ և մոտավորապես 10 գրոհայիններ: