| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի ոստիկանությունը սկսել է երկրի հյուսիսում գտնվող շենքերի համալիր մոտ տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը: Պայթյունը որոտացել է երեքշաբթի ուշ երեկոյան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք կարող և չենք հաշտվի նման հարձակման հետ,», - վստահեցրել է մայրաքաղաքի ոստիկանության ավագ տեսուչ Յորգեն Բերգեն Սկովն ու հավելել. «Դեռ վաղ է ասել, թե ով է կագնած պայթյունի հետևում: Բայց մենք լուրջ ենք մոտեցել գործին և դեռ երեկ հետաքննություն ենք սկսել»,- հայտնում է Reuters-ը:
Նշենք, որ օգոստոսի 6-ին՝ տեղական ժամանակով 22:16-ին, մայրաքաղաքի Էսթերբրու շրջանում՝ հարկային տեսչության շենքերի համալիրի մուտքի մոտ, իրավապահները պայթյունի մասին առաջին հաղորդագրությունն էին ստացել: Դեպքի պահին ներսում 2 մարդ էր եղել, որոնցից մեկը ստացել է մի քանի վնասվածքներ:
Պայթյունի հետևանքով կոտրվել են մի քանի պատուհաններ, ինչպես նաև ամբողջությամբ վնասվել է շենքերից մեկի ճակատային հատվածը: