|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոսկվայի Պրոլետարսկի պողոտայում բազմաբնակարան շենքում տեղի ունեցած հրդեհի ժամանակ փրկվել է տասնմեկ մարդ, նրանց զննում են բժիշկները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը։
«Պրոլետարսկի պողոտայում բազմաբնակարան բնակելի շենքի վեցերորդ հարկի բնակարանում տեղի է ունեցել հրդեհ։ Վերևի հարկերից փրկարարական սարքերի օգնությամբ հրշեջները փրկել են 11 մարդու։ Նրանց զննում են բժիշկները», – նշվում է գերատեսչության Telegram-ալիքում։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են Մոսկվայի հրշեջ-փրկարարական զորախմբի 24 աշխատակից և 7 միավոր տեխնիկա։