կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-30 16:55
Աշխարհ

Սոլյարին` մահվան պատճառ

Սոլյարին` մահվան պատճառ

Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը ձգտում է թխանալ ամեն գնով: Այնինչ` հաշվի չի առնվում, որ թուխ մաշկ ունենալը կարող է մի ամբողջ կյանք արժենալ:

Russia Today-ը գրում է, թե պարզվել է, որ սոլյարի սրահներից 70 տոկոսում խախտում են անվտանգության կանոնները` միայն թե հաճախորդների ցանկությունը բավարարեն: Եվ միայն այս սրահների 16 տոկոսն է անվտանգության կանոններին խստորեն հետևում:

 

Հետազոտողները եկել են այն եզրահանգմանը, որ արևայրուքի սիրահարները կարող են քաղցկեղի զոհ դառնալ, եթե չարաշահեն այն: Բրիտանիայում սոլյարի սրահներում ճառագայթումն ավելի ուժեղ է լինում, քան սահմանված չափանիշներն են թույլ տալիս: Օրինակ, այստեղ թույլատրված UV ճառագայթների հզորությունը 0.3 վատ պետք է լինի, ինչը համապատասխանում է կեսօրի արևի ճառագայթների հզորությանը: Սակայն գեղեցկության որոշ սրահներում ճառագայթումը կատարվում է 1.2 վատտով: Նման հզորությամբ արևը մոլորակի և ոչ մի կետում այդպես արյող չի լինում:

 

Այս ուսումնասիրությունները կատարող Արևմտյան Յորքշիրի ոստիկանության սպա Քլեր Ֆորբսն ասել է, թե, իր կարծիքով, շատերը չեն էլ հասկանում` ինչ ռիսկի են դիմում, քանի որ խոսքը ոչ թե թեթև արյվածքների, այլ մաշկի քաղցկեղ ունենալու մասին է: Բանն այն է, որ արդեն իսկ արհեստական արևայրուք ունենալուց մահվան դեպք գրանցվել է Բրիտանիայում. երեք երեխաների մորը նույնիսկ չէին զգուշացրել, թե որքան վտանգավոր կարող են լինել UV ճառագայթները: