|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հունիսի 10-ին` ժամը 09.49-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում ս.թ հունիսի 9-ին շանթահարվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Միրաք գյուղի բնակիչ՝ 1925 թ. ծնված Ջ.Հաջոյանը մահացել է բնական մահով, իսկ 1971 թ. ծնված Ա.Նամոյանը վախեցել է կայծակի որոտից և տեղափոխվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: