կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-07 14:11
Իրավական

Երեք զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել

Երեք զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ:

2015 թվականի սեպտեմբերի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի 86 ST 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել  ծառին:

Վթարի  պատճառով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ  կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը մահացել է, մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը մահացել են քիչ անց՝  ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:

Զինծառայողներ՝ մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանը և կրտսեր սերժանտ  Հարություն Հրանտի Միրզոյանը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում,  նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։