Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նախօրեին վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխայի մահվան, վերելակների անվտանգության խնդիրներին:
Ըստ նրա` ՀՀ համապատասխան օրենքի վեցերորդ հոդվածի համաձայն` արտադրական վտանգ են ներկայացնում միայն այն շենքերում տեղադրված վերելակները, որոնք հանրային նշանակություն ունեն, բազմաբնակարան են: Տվյալ դեպքում, ըստ մասնագետի, գործ ունենք մասնավոր դեպքի հետ, որի դեպքում օրենքի կարգավորում չկա:
«Երևանում 4301 վերելակ է շահագործվում: Դրանց մեծ մասը ԽՍՀՄ-ից ժառանգված են: Այս վերելակների օգտագործման ժամկետը 25 տարի է: Շատ վերելակներ կապիտալ վերանորոգվել են 2008 թվականին: Մենք ունենք պահեստամասերի ներկրման խնդիր, ունենք մասնագետների խնդիր. նրանք արդեն տարիքով մեծ են, իսկ երիտասարդ կադրերը չեն ուզում ներգրավվել այս գործում, քանի որ աշխատավարձը ցածր է»,- ասաց նա:
Կրկին անդրադառնալով 5-ամյա երեխայի մահվան դեպքին` Հովհաննիսյանը նշեց. «Պետք է պարզել, թե որ կազմակերպությունն է տեղադրել այդ վերելակը: Շատ պարզելու հարցեր կան դեռևս: Պետք է պարզել նաև, թե դա արդյո՞ք բեռների տեղափոխման համար էր նախատեսված, թե՞ ոչ: Եթե բեռների տեղափոխման համար նախատեսված լինի, կարող է նաև առանց դռան լինել»:
Նա հայտնեց նաև, որ 2015 թվականին Երևան քաղաքում փորձաքննության ենթարկված 49 վերելակ բացասական եզրակացություն է ստացել: