կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 19:16
Իրավական

Դիլիջանում 2 մարդու մահվան պատճառ դարձած կրակոցների գործով կալանավորվել է Թեղուտի գյուղապետի որդին

Դիլիջանում 2 մարդու մահվան պատճառ դարձած կրակոցների գործով կալանավորվել է Թեղուտի գյուղապետի որդին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին:

 Ոստիկանությունից հայտնում են, որ Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն):

Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Yerkir.am-ը, 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած կրակոցներից զոհվել էին  Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին և «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եղբոր որդին։

Այս հանցագործությունից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել Թեղուտի գյուղապետի մյուս որդու` Արագած (Արգո) Թամրազյանի նկատմամբ: