«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել բակային տարածքում ստացած վնասվածքներից երեխայի մահանալու դեպքի առթիվ:
Դեպքի վայրում ներկա գտնված մարդկանց վկայություններով` իրենք հանկարծ բակի կողմից լսել են աղմուկի ձայն և տեսել, որ բակում գտնվող երկաթյա ճոճանակն ընկած է ասֆալտին, իսկ վերևի երկաթյա ձողը` երեխայի գլխին: Բարձրացրել են մետաղյա ճոճանակը և, տեսնելով, որ երեխան չի արձագանքում իրենց ձայներին, նրան իրենց միջոցներով տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Դրանից մոտ 40 րոպե անց երեխան մահացել է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մանկահասակների համար նախատեսված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը: