կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 16:00
Աշխարհ

Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Սիրիան ՄԱԿ-ում արգելափակել են զենքի մասին պայմանագրի նախագիծը

Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Սիրիան ՄԱԿ-ում արգելափակել են զենքի մասին պայմանագրի նախագիծը

Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Սիրիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում հրաժարվել են առաջակցել զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագրի նախագծին. տեղեկացնում է Интерфакс-ը:

 

Իրանական կողմի կարծիքով` այդ պայմանագիրը սահմանափակում է պետությունների` ինքնապաշտպանվելու, իրենց տարածքային ամբողջականությունն ապահովելու իրավունքը: Հյուսիսկորեացի դիվանագետներից մեկն էլ հայտարարել է, որ նման համաձայնագիրը հնարավորություն կտա զենքի խոշոր արտահանողներին թելադրելու իրենց պայմանները: Իսկ սիրիական պատվիրակության կարծիքով` պայմանագրում հստակ չեն նշված այն դրույթները, որոնք կանխելու են ահաբեկիչների ձեռքում զենքի հայտնվելը:

 

Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ այս երեք պետությունների` նախագիծը արգելափակելու որոշումը առաջացրե է ՄԱԿ-ի ԳԱ պատվիրակությունների մեծ մասի դժգոհությունը, թեեւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ պայմանագրի ընդունումն ընդամենը հետաձգվել է, ընդ որում` կարճ ժամանակով:

 

«Այսօր ամբողջ աշխարհը դարձավ այս երեք պետությունների պատանդը: Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Սիրիան իրավունք չունեն համաշխարհային հանրությանը թելադրել իրենց պայմանները, թե ինչպես պետք է կատարվի զենքի շրջանառության վերահսկողությունն աշխարհում»,- ասել է «Օքսֆամ» կազմակերպության սպառազինությունների հարցով մասնագետ Աննա Մաքդոլանդը: