|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Ճապոնիայի կողմից ներկայացված նոր բանաձևը, որն առաջարկում էր ևս 30 օրով երկարաձգել ՄԱԿ-ի՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննությանն ուղղված առաքելությունը. հայտնում է РИА Новости-ն:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 12 երկիր, դեմ են հանդես եկել միայն վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը և Բոլիվիան, Չինաստանը ձեռնպահ է մնացել:
Սպիտակ տունը, մեկնաբանելով քվեարկության արդյունքները, հայտարարել է, որ կշարունաի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի առաքելության ժամկետը երկարացվի: