Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանը դեմ է, որ երկրի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցը բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին։
«Հույս ունենք, որ դրան չենք հասնի, զգում ենք, որ դա տեղի չի ունենա, սական եթե տեղի ունենա, աօա Ւրանը դրանը կպատասխանի համապատասխան կերպով», - նշել է Մուսավին՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանդի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման ծրագրերի և այդ հարցը ՄԱԿ-ում բարձրացվելու մասին Fars գործակալության հարցին։
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել միջուկային պայմանագրից դուրս գալու վերաբերյալ և հույս է հայտնել, որ պայմանագրի անդամ երկրները չեն աջակցի ԱՄՆ ծրագրերին։
Հիշեցնենք, որ 2015 թվականին պատմական համաձայնություն ձեռք բերվեց՝ լուծելով տարիներ ձգվող իրանական ատոմի ճգնաժամը։ Դրա հետևանքով հանվեցին Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Սակայն 2018 թ. ԱՄՆ-ն հայտարարեց պայմանագրից դուրս գալում մասին և նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ։