|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեկ իրականացված ահաբեկչական գործողությունները: Դրանցից մեկի` ՌԴ դեսպանատան մոտակայքում կատարված պայթյունի հետեւանքով զոհվել է 53 մարդ, վիրավորվել` ավելի քան 200-ը:
Միաժամանակ, դա չի խանգարել ՄԱԿ-ում ամերիկացի դիվանագետներին արգելափակել Ռուսաստանի պատրաստած դատապարտող հայտարարությունը. տեղեկացնում է РБК-ն: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ պատվիրակությունը Անվտանգության խորհրդի անհրաժեշտ արձագանքը արգելափակում է արդեն երկրորդ անգամ:
«Անընդունելի ենք համարում ահաբեկիչների գործողություններին արդարացում գտնելու` նման մոտեցումը: Ակնհայտ է, որ ԱՄՆ պատվիրակությունն այդ կերպ խրախուսում է նրանց, ում թիրախն են բազմիցս դարձել նաեւ ամերիկյան շահերը, այդ թվում` ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները»,- ասվում է հայտարարության մեջ: