Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահների պայմանավորվածության համաձայն՝ մարտի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Տյան Չանչունը ստորագրեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի` տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում ՉԺՀ կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառներում: 2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաև օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար: