Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունը վաղը քննարկելու է Երևանում չինարենի խորացված ուսուցում անցկացնելու նպատակով նոր շինություն կառուցելուն հավանություն տալու հարցը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել է «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, որում Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է 27 միլիոն դոլար անհատույց օգնություն:
Նշված համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ:
Դպրոցի շինարարության ծրագրերի իրականացման ուսումնասիրության արդյունքում երկկողմանի համաձայնությամբ նախատեսվել է նշված դպրոցի շինարարությունն իրականացնել Երևան քաղաքի Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող` Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցին օգտագործման իրավունքով հանձնված 1.5 հա հողամասում: